Ռեժիսոր Գիլերմո դել Տորոն վերաիմաստավորել է հանրահայտ իտալական հեքիաթը երաժշտական ֆիլմի միջոցով: Ինչպես ներկայացնում է РБК-ն, Կառլո Կոլլոդիի «Պինոկկիոյի արկածները» իտալական պատվածքի վրա հիմնված ֆիլմը նկարահանվել է ստոպ-մոուշն տեխնոլոգիայի միջոցով: Գործողությունները ռեժիսորը տեղափոխել է Գերմանիա 1930-ականներ:
«Պինոկկիոն» կդառնա փայտե տիկնիկի մասին հեքիաթի մռայլ տարբերակը, որը երազում է իրական տղա դառնալու մասին:
Կերպարներին հնչյունավորել են համաշխարհային կինոմատոգրաֆի աստղերը. ծղրիդին՝ Յուեն Մաքգրեգորը , Ջեպետտոյին՝ Դևիդ Բրեդլի, Պինոկկիոյին՝ Գրեգորի Մանը: Իրենց մասնակցությունն են ունեցել նաև Քեյթ Բլանշետը, Ռոն Պերլմանը, Ֆինն Վուլֆարդը, Քրիստոֆ Վալցը և Տիլդա Սուինթոնը:
Նախագծով Գիլյերմո դել Տորոն զբաղվել է 2008 թվականից ի վեր:
Կառլո Կոլլոդիի հայրենի Ֆլորենցիայում կանգնեցվել է Պինոկկիոյի հուշարձանը՝ «Անմահ Պինոկկիոյին. երախտապարտ ընթերցողներ՝ 4-70 տարեկան» գրությամբ: