Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի համերգային տնօրեն Վլադիմիրը Газета.Ru-ին տված հարցազրույցում հայտնել է, որ տվյալներ չունի երաժշտի երևանյան մարտին կայանալիք համերգի չեղարկման մասին։ Նա հավելել է, որ կապի մեջ է շոուի կազմակերպիչների հետ։
«Ո՞վ է ինչ-որ բան չեղարկել։ Որտե՞ղ է հաղորդվել: Հետաքրքիր է, հիմա մի վայրկյան, մենք նայում ենք, թե որտեղ է գրված. Ինձ պարզապես հետաքրքիր է, առաջին անգամ եմ լսում դրա մասին: Չգիտեմ, առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Չգիտեմ, ես նման տեղեկություն չունեմ, որ համերգը չեղարկվել է։ Մենք կապի մեջ ենք կազմակերպչի հետ և որևէ տեղեկություն չկա, որ այնտեղ ինչ-որ բան չեղարկվել է, նման բան չի եղել»,- ասել է նա։
Ավելի վաղ РИА Новости-ն, վկայակոչելով այն վայրի ներկայացուցիչներին, որտեղ պետք է կայանար ելույթը, հայտնել էր, որ մարտին Երևանում նախատեսված Մորգենշտերնի համերգը չեղարկվել է։
Մինչ այս ռեփերի մեծ շոուի անոնսը հայկական սոցցանցերում ակտիվ բողոքի տեղիք էր տվել։ Մորգենշտերնը մեղադրվում էր անբարոյականություն, թմրամոլություն և հակաքրիստոնեություն քարոզելու մեջ։