Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի և նրա դստեր՝ Չելսի Քլինթոնի հետ մասնակցել է Apple TV+-ի համար նախատեսված նկարահանումներին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, արտասովոր եռյակին ուղեկցել է նկարահանման անձնակազմը: Նշվում է, որ կանայք սրճարանում սուրճ են վայելել՝ մասնակցելով Gutsy Women կոչվող վավերագրական շոուի նկարահանումներին:
Այն հիմնված է մայր և դուստր Քլինթոնների 2019-ին հրատարակված The Book of Gutsy Woman: Favorite Stories of Courage and Resilience գրքի վրա, որը պատմում է տարբեր ոլորտներում առաջամարտիկ կանանց մասին: