Ցուկերբերգն ու կինը 50 մլն դոլար կնվիրաբերեն Հավայիի համալսարանին

Facebook (ներկայում Meta) ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, հանձնառել են 50 մլն դոլար նվիրաբերել Հավայիի համալսարանին, որը գտնվում է Մանոայում:

Ինչպես գրում է Luxury Launches-ը, աստղաբաշխական գումարը կվճարվի յոթը տարվա ընթացքում՝ տարբեր հետազոտական խմբերին աջակցության նպատակով:

Գումարը կուղղվի Հավայիի ջրային էկոհամակարգերի վերականգնմանը, պահմանը: Համալսարանի նախագահ Դևիդ Լասների հայտարարության մեջ ասվում է, որ Ցուկերբերգի և նրա կնոջ խոշոր ներդրումը կօգնի ավելի լավ ապագա ստեղծել ոչ միայն Հավայիի, այլև ամբողջ մոլորակի համար: