Երգիչ Իգոր Սարուխանովն ամուսնալուծվել է 6-րդ անգամ

Ռուսաստանցի երգիչ Իգոր Սարուխանովը հայտարարել է, որ ամուսնալուծվել է վեցերորդ անգամ, ինչպես նաև թողել խմելը։ Այս մասին նա խոսել է Հինգերորդ ալիքին տված հարցազրույցում։

Երաժիշտը նշել է, որ նախկին կնոջ՝ Տատյանա Կոստիչևայի հետ, որն իրենից փոքր է 19 տարով, ընկերներ են մնացել։ Կինը մեծացնում է իրենց համատեղ երեխային։

Սարուխանովը նաև ընդգծել է, որ վերջերս հրաժարվել է ալկոհոլից և հետևում է առողջ ապրելակերպի։