Էնն Հեթուեյը ոճափոխություն է կատարել և դարձել շիկահեր

SANTA MONICA, CALIFORNIA - JANUARY 12: Anne Hathaway attends the 25th Annual Critics' Choice Awards at Barker Hangar on January 12, 2020 in Santa Monica, California. (Photo by Matt Winkelmeyer/Getty Images for Critics Choice Association)

Էնն Հեթուեյը, թերևս, այն քիչ դերասանուհիներից է, ով նկարահանումների տարիների ընթացքում գրեթե չի փոխվել իր արտաքին տեսքով։ Ճիշտ է, կար մի շրջան, երբ աստղը բոբ սանրվածք էր կրում, որն արել էր ֆիլմում դերի համար, սակայն, դերասանուհու խոսքով, այժմ ինքը հաստատ պատրաստ չէր լինի դրան:

Չնայած կերպարի արմատական ​​փոփոխությունը դերասանուհու դեպքում գրեթե անհնար է, այնուամենայնիվ պապարացիները Էնն Հեթուեյին ֆիքսել են դերասանուհու համար անսովոր տեսքով։ Հեթուեյին նկատել են Նյու Ջերսիում՝ շեկ կարճ մազերով։ Բայց մի վախեցեք, կարող եք վստահ լինել, որ դա պարիկ է:

Բանն այն է, որ այժմ Էննը նկարահանվում է Օտեսսա Մոշֆեղի դեբյուտային վեպի հիման վրա նկարահանվող «Էյլին» քրեական դրամայում, և նա նման կերպարանափոխության է ենթարկվել Էյլին Դանլոպի դերի համար՝ մի կնոջ, ով աշխատանք է ստանում դեռահասների բանտում։