Ուկրաինացի երգչուհի MARUV-ը (իսկական անունը՝ Աննա Կորսուն) ավելի վաղ հայտարարել էր իր ստեղծագործական գործունեության դադարի մասին։ Դրանից հետո համացանցում լուրեր հայտնվեցին, որ նա հղի է։ Այս մասին գրում է նաև Clutch-ը՝ վկայակոչելով ինսայդերի խոսքերը։
MARUV-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Սակայն, ըստ աղբյուրի, արտիստի ընտանիքում համալրում է սպասվում։
Ինսայդերը պնդում է, որ երգչուհին հղիության վերջին փուլում է, բայց դա գաղտնի է պահում։
Ինչպես գիտեք, MARUV-ն ամուսնացած է իր PR մենեջեր Ալեքսանդր Կորսունի հետ։