Փարիզում վերջին հրաժեշտն են տվել դերասան Գասպար Ուլելին (լուսանկարներ)

Փարիզի Saint-Eustache եկեղեցում կայացել է հայտնի դերասան Գասպար Ուլելին վերջին հրաժեշտի արարողությունը, որին հանգուցյալի ընտանիքի անդամներից զատ մասնակցել են  բազմաթիվ հայտնի դեմքեր ու շարքային քաղաքացիներ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 37-ամյա դերասանը զոհվել է Ալպերում դահուկ վարելու ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով:

Ստորև հրապարակված լուսանկարներում երևում է՝ ինչպես է դերասանուհի Լեա Սեյդուն սգում գործընկերոջ մահը: Բացի այդ, եկեղեցի են եկել դերասանուհիներ Կատրին Դենյովն ու Իզաբել Յուպերը, դերասաններ Մաթյու Ամալչիկը Լուի Գարելը: