Բրեդ Փիթը հանդիպում է իր հարևանուհու հետ. The Sun

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին տեսել են փոփ երգչուհի Լյուկա Լիի ընկերակցությամբ, որն իր հարևանությամբ է ապրում Լոս Անջելեսում։ Այդ մասին գրում է The Sun-ը։

Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն՝ Փիթը Լիի հետ հանդիպում է արդեն վեց ամիս։ Առաջին անգամ նրանց հարաբերությունները քննարկվել են երգչուհու հայրենիքում՝ Շվեդիայում։

Անցյալ շաբաթ նրանց նկատել է The Sun-ի աղբյուրը Հոլիվուդում շքեղ իտալական ռեստորաններից մեկում։

Նաև, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, երգչուհին 35 տարեկան է, նա ունի 6-ամյա որդի պրոդյուսեր Ջեֆ Բասկերի հետ նախկին հարաբերություններից։