ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ աճուրդի հանած առարկաների վաճառքը չի արդարացրել սպասումները՝ նախնական 250 000 դոլարի գնահատումները:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, աճուրդի հանված իրերի թվում էր սպիտակ լայնեզր գլխարկը, որը տիկին Թրամփը կրել էր Սպիտակ տան պաշտոնական պետքական այցի ժամանակ և նրա ջրանկարն այդ նույն գլխարկով: Աճուրդն ավարտվել է չորեքշաբթի: Ընդհանուր առմամբ վաճառվող առարկաների թիվը հինգն էր, որոնցից յուրաքանչյուրը մոտ 1800 տոկեն թվային արժույթով է գնահատվել:
Տիկին Թրմափը թվային արժույթն ընտրել է որպես վճարման միակ միջոց հետաքրքրված գնորդների համար:
Նշվում է, որ թվային որժույթի շուկայում վերջին օրերին տեղի ունեցած տատանումներն ու անհետաքրքրվածությունը տվյալ առարկաների նկատմամբ հանգեցրել է նրան, որ վաճառքից ստացված միջոցները կազմել են 170 000 դոլար, որը նախնական գնահատված գումարից 80 000 դոլարով պակաս է: