Հայտնի է դարձել ռեժիսոր Վիկտոր Մերեժկոյի մահվան պատճառը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վիկտոր Մերեժկոյի մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսով հիվանդանալուց հետո առաջացած բարդությունները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա դուստր Մարիան:

Նրա խոսքով՝ դեկտեմբերին ռեժիսորը լրջորեն հիվանդացել էր, սակայն հրաժարվում է հոսպիտալացումից: Դստեր խոսքով՝ նա երբեմն շնչահեղձ էր լինում, սակայն փորձում էր թաքցնել վատ ինքնազգացողությունը:

«Դա, հավանաբար, կորոնավիրուս էր: Սակայն հայրիկն ասում էր. ինքն իրեն կանցնի, սովորական մրսածություն է: Եվ զբաղվում էր ինքնաբուժությամբ»,- մեկնաբանել է Մարիան:

Արդյունքում Մարիայի եղբայրը Մերեժկոյին համակարգչային շերտագրման է տարել, որտեղ պարզվել է, որ թոքերը լրջորեն վնասված են: Բժիշկներին հաջողվել է բուժման մեջ հաջողության հասնել, սակայն խնդիրներ են ի հայտ եկել արտիստի ոտքի հետ կապված, և բժիշկները ստիպված են եղել վիրահատություն անել ընդհանուր անզգայացմամբ: Մարիայի խոսքով՝ դրանից հետո արտիստը չի կարողացել վերականգնվել և «բառացիորեն մեկ շաբաթում հեռացել է կյանքից»:

Դերասանի մահվան մասինհայտնի է դարձել հունվարի 30-ին: