Հայտնի է Լեոնիդ Կուրավլյովի մահվան պատճառը

Դերասան Լեոնիդ Կուրավլյովը մահացել է սրտի կանգից, հայտնում է Դաշնային լրատվական գործակալությունը՝ հղում անելով արտիստին մոտ կանգնած աղբյուրին։

Սիրված դերասանը մահացել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Նա մի քանի շաբաթ բուժվել է թոքաբորբից, բայց հետո նրան տեղափոխել են հոսփիս։ Կուրավլյովի շրջապատից աղբյուրը Դաշնային լրատվական գործակալությանը հայտնել է, որ դերասանի մահվան պատճառը սրտի կանգն է։

«Այո, նա եղել է հոսփիսում, որտեղ նրան տեղափոխել են Կոմունարկայից։ Ասում են՝ սպասելի էր։ Բացի խառը դեմենցիայից, նա ուներ ուղեղի անոթային հիվանդություն, նրա ուղեղը մահանում էր։ Մահվան պատճառը սրտի կանգն է»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային կինոյի աստղ Կուրավլյովը 85 տարեկան էր: