42-ամյա Քորթնին «համարձակ» նկարահանումների է մասնակցել Հոլիվուդ Հիլզում (լուսանկարներ)

Ամերիկյան իրապատում շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանը տպավորիչ նկարահանման է մասնակցել Հոլիվուդ Հիլզում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Քարդաշյանների ընտանիքի ավագ քույրը բավականին բաց հանդերձանքով է ներկայացել՝ չթաքցնելով մարմնի բարեմասնությունները:

42-ամյա Քորթնին նկարահանմանը ներկայացել է մարմինն ընդգծող մի քանի հանդերձներով, բարձրակրունկներով և հաստ շղթայաձև վզնոցով: