Պաշտում եմ, որ վատ բաներ են գրում․ Գարիկ Մարտիրոսյանը՝ Լևինայի և Չումակովի նկարի մասին

Հայտնի հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը մեկնաբանել է համացանցում իր կնոջ՝ Ժաննա Լևինայի և դերասան Ալեքսեյ Չումակովի՝ «Միլիոնանոց գաղտնիք» հեռուստաշոուի ժամանակ արված լուսանկարը: Հաղորդումից մի հատված Instagram-ի իր էջում հրապարակել է Լևինան։

Լերա Կուդրյավցևայի շոուի մասնակից են այս անգամ դարձել աստղային զույգ Ալեքսեյ Չումակովն ու Յուլյա Կովալչուկը: Ի պատասխան Կուդրյավցևայի՝ 50 հազար ռուբլի արժեցող հարցին, թե արդյոք Ալեքսեյը կարող էր խլել ընկերոջ կնոջը, Չումակովը պատասխանել է․ «Կյանքում երբեք ոչ մեկից ոչինչ չեմ տարել»:

«Վերջերս համացանցը պայթեց այսպիսի վերնագրերով. «Չումակովը զվարճանում էր ուրիշի կնոջ հետ, մինչ ես հանգստանում էի», «Չումակովը խլել է Գարիկ Մարտիրոսյանի կնոջը»,- նշել է Կուդրյավցևան։

Չումակովը պարզաբանել է, որ համատեղ լուսանկար անելն առաջարկել է Ժաննան։ Նրանք այն հրապարակել են համացանցում, ու սկսվել է․․․ Ընդ որում, լուսանկարը հենց Գարիկ Մարտիրոսյանն է արել։

Ի դեպ, Կուդրյավցևան հատուկ այս հարցի համար տաղավար է հրավիրել Մարտիրոսյանին։

«Ես պաշտում եմ, երբ համացանցում ինձ վատ կամ հիմար, կամ հորինված բաներեն գրում։ Դա նշանակում է, որ դու ինչ-որ մեկին նյարդայնացնում ես»,- պատասխանել է Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով լուսանկարի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ Լևինան նոյեմբերի 17-ին Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որում նկարված է Ալեքսեյ Չումակովի հետ։ Լուսանկարում Լևինան նրբորեն բռնել է Ալեքսեյի ձեռքը։ Դրան հաջորդել է հարցերի մի հեղեղ։ Մեկը հասկացել էր լուսանկարի հումորը, մյուսներն էլ կարծիք էին հայտնել, թե Լևինան ուզում է տանել Կովալչուկի ամուսնուն։