Forbes USA-ի հաշվարկներով՝ Քիմ Քարդաշյանի կարողությունը 50%-ով աճել է իր ներքնազգեստի ապրանքանիշի վերջին գործարքից հետո: Ամսագիրը այժմ նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար:
Forbes USA-ի տվյալներով՝ Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 600 միլիոն դոլարով՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի։ Դա տեղի է ունեցել նրա ներքնազգեստի Skims ապրանքանիշի շնորհիվ, նշում է ամսագիրը։ Ներդրումների վերջին փուլում ընկերության արժեքը կրկնապատկվել է՝ հասնելով 3,2 միլիարդ դոլարի, հունվարի 27-ին հաղորդել է Bloomberg-ը:
41-ամյա Քարդաշյանին է պատկանում 3 տարի առաջ հիմնադրված Skims-ի բաժնետոմսերի մեծամասնությանը համահիմնադիր և գործադիր տնօրեն Ջենս Գրիդի հետ միասին, գրում է Forbes USA-ը։ Ըստ հրապարակման՝ Քարդաշյանին է պատկանում բաժնետոմսերի մոտավորապես 35%-ը՝ մոտ 900 մլն դոլար։
Forbes-ը Քիմ Քարդաշյանի կարողությունը 1 միլիարդ դոլար էր գնահատել 2021 թվականի ապրիլին։ Այն ժամանակ նրա կարողության մեծ մասը բաժին էր հասնում KKW Beauty կոսմետիկայի ընկերությունը, որը հեռուստաաստղը թողարկել էր 2017 թվականին: