Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նախազգուշացրել է ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթին Ավստրալիայում նախատեսված համերգներից առաջ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսն ավարտելու անհրաժեշտության մասին։
«Կանոնները հետևյալն են՝ դուք պետք է լիարժեք պատվաստված լինեք, դրանք վերաբերում են բոլորին, և մենք վերջերս հաստատեցինք դա։ Կարևոր չէ, թե ով եք դուք, սրանք կանոններ են։ Հետևե՛ք կանոններին և կարող եք գալ։ Եթե չհետևեք կանոններին, դուք չեք կարողանա ժամանել Ավստրալիա»,-The Guardian-ը մեջբերում է արել Մորիսոնից:
Մորիսոնի նախազգուշացումը հնչել երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Ավստրալիայի իշխանությունները երկրից արտաքսեցին չպատվաստված սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին՝ թույլ չտալով նրան խաղալ Ավստրալիայի բաց առաջնությունում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քանյե Ուեսթը ծրագրում է մարտին մի քանի համերգներ անցկացնել Ավստրալիայի մարզադաշտերում։
Երաժշտի գործակալները դեռ չեն մեկնաբանել Ավստրալիայի վարչապետի հայտարարությունները։ Ըստ The Guardian-ի՝ երգչի պատվաստվածության կարգավիճակն անհայտ է: