Սեքսուալ հորոսկոպ կենդանակերպի բոլոր նշանների համար. ի՞նչ սպասել 2022 թվականին

Հունվարին Վեներան դուրս կգա ետին փուլից և կմտնի այլ մոլորակների հետ անմիջական փոխազդեցության մեջ։ Այդ «շփումն» այնքան արդյունավետ կլինի, որ նուրբ զգացմունքները, սերը, կիրքն առաջին պլան դուրս կգան կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչների համար։

Աստղագուշակ Աննա Անիսիմովան Woman.ru առցանց ամսագրին ներկայացրել է, թե կենդանակերպի բոլոր նշանների համար ինչպես կդասավորվի 2022 թվականի սեքսուալ հորոսկոպը։

Խոյ
Խոյը բաց և համարձակ հայտարարում է իր ցանկությունների մասին, նա չի երկմտի և իր կուռքին անմիջապես կհասկացնի, որ իր հանդեպ ձգողություն է զգում։

Դրան գումարեք Խոյի հնարամտությունը, ամեն անգամ որևէ նոր բան փորձելու ցանկությունը, հետաքրքիր այլընտրանքների անդադար որոնումը։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպն ասում է, որ Խոյերն անընդհատ որևէ նոր բան են մտածելու` լիարժեք նվիրվելով իմպրովիզներ անելուն։ Թեպետ ընթացքում կարող են այնքան տարվել իրենք իրենցով, որ մոռանան զուգընկերոջ զգացմունքների մասին, այդ իսկ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս նրանց երբեմն կանգ առնել, զույգին կողքից նայելու համար։

Խոյերին համար լավ զույգ կլինեն Առյուծները, Երկվորյակները և Աղեղնավորները, իսկ Խեցգետինների, Ձկների, Այծեղջյուրների և Կարիճների հետ ավելի լավ է շփվել առանց սեռական ենթատեքստի։

Խոյ կանայք երբեք երկրորդական դերի չեն համաձայնի ռոմանտիկ միության մեջ, նրանք սովոր են թագուհի լինել անկողնում։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Խոյ կանանց օգոստոսին նոր արկածներ է խոստանում։ Սիրո «օբյեկտները»` ինչպես հներն, այնպես էլ նորերը, Խոյ կանանց կյանքում հայտնվելու են ողջ ամառ։

Աստղերը հուշում են,որ այդ սիրավեպերին պետք է վերաբերվել որպես զվարճանքի։ Իրական կիրքն ավելի ուշ կգա։

Խոյ տղամարդիկ գերլարված են, և անկողինը նրանց համար մարտադաշտ է։ Սակայն բավական է, որ կիրքը մի փոքր մարի, Խոյի հետաքրքրությունը զուգընկերոջ հանդեպ նույնպես կմարի։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Խոյ տղամարդկանց բուռն սիրավեպ է խոստանում, որը կսկսվի թեթև սիրախաղով, բայց արդյունքում կարող է լուրջ զգացմունքի վերածվել։

Ով որքան էլ Խոյը փորձի դրանից թաքնվել և կրկին հարաբերությունները գործընկերային դարձնել, զուգընկերոջ հանդեպ ձգողությունն ավելի ուժեղ կգտնվի։

Ցուլ
Հաճույք ու բավականություն` ահա Ցլի կարգախոսը։ Կենդանակերպի այս նշանը սիրում է դանդաղ հաճույք ստանալ։

Ցլերին 2022 թվականի սեքսուալ հորոսկոպը վերածնունդ է խոստանում։ Մարմնական սիրուց ստացած այն հույզերը, որոնք ցուլը պատանի տարիքում է ապրել, կվերադառնան նոր ծանոթների միջոցով և կշարունակվեն անկողնում։

Նույնիսկ եթե այդ հանդիպումը շարունակություն չունենա, այն անջնջելի հիշողություններ կթողնի Ցլի սրտում։

Ցուլ կանայք շատ զգայուն են, նրանք ձգում են տղամարդկանց։ Անկողնում հնարամիտ են, նախաձեռնող և պատրաստ են էքսպերիմենտների։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը կենդանակերպի այս նշանին խելահեղ կուրորտային սիրավեպ է խոստանում, որը կստիպի նրան նորովի նայել սեքսուալությանն ու տղամարդկանց հսկայական պոտենցիալին։

Գուցե, Ցուլը չկարողանա տարանջատել հաճույքը զգացմունքից, արդյունքում կուրորտային արկածները հիասթափությամբ ավարտվեն, փոխարենը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը շատ բան կիմանա իր և իր մարմնի հնարավորությունների մասին։

Ցուլ տղամարդկանց մոտ ամեն ինչ այնքան հիմնովին է, որ կրքի բռնկումներն ու կրակոտ կայծերն ընդհանրապես իրենց մասին չեն։

2022 թվականին սեքսուալ հորոսկոպը Ցուլ տղամարդկանց կայուն, լավ տարի է խոստանում, որի ընթացքում ամեն ինչ կլինի ուզածի պես։ Ինչպես նա կցանկանա անկողնում։

Երկվորյակ
Երկվորյակներում գերիշխող մոլորակը Մերկուրին է, այն պտտվում է Արևի շուրջ ավելի արագ, քան մյուս հարևանները, այդ իսկ պատճառով մե՛կ իր սառնությունն է ցուցադրում, մե՛կ այրող ջերմությունը։

Սեքսուալ առումով ևս նույնքան փոփոխական են Երկվորյակները։

2022–ին կրքերը միայն ժամանակավոր կսառեն սեքսի նկատմամբ։ Շուտով տվյալ կենդանակերպի նշանները դարձյալ կսկսեն սիրային նոր հաղթանակների համար նոր «առարկա» փնտրել։

Հստակ հայտնի է` եթե Երկվորյակները խորը կիրք են ապրում, նրանք անճանաչելի են դառնում։

Երկվորյակ կանայք իդեալ են փնտրում, բայց միևնույն ժամանակ կենդանակերպի այս նշանները հեշտ են գայթակղության տրվում` չէ՞ որ նրանք ո՛չ ֆիզիկական կարիքով, ոչ էլ արկածախնդրությամբ են առաջնորդվում։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Երկվորյակ կանանց ամռան երկրորդ կեսին նոր էրոտիկ ապրումներ է խոստանում։ Սակայն նրանք պետք է զգույշ լինեն, չէ՞ որ այդ նոր սիրավեպին կարող է միջամտել հին զուգընկերոջ խանդը։

Զգոն է պետք լինել նաև նոր ծանոթների հետ, որոնք երկրպագուի դերի են հավակնում։ Նրանց շարքում կարող են մանիպուլյատորներ լինել։

Սեպտեմբերին Երկվորյակները կարող են սիրահարվել, երկարատև հարաբերությունների հույս, սակայն, ունենալ պետք չէ։

Երկվորյակ տղամարդիկ շատ հետաքրքրասեր են, միշտ նոր հաճույքներ ու զվարճանքներ են փնտրում, ոչ մի երեկույթ քաղաքում առանց նրանց մասնակցության չի անցնում։

Նրանք ճանաչում են բոլոր գեղեցիկ կանանց և արագ հասկանում են` ինչպես կարելի է գրավել նրանց սիրտը։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը կենդանակերպի այս նշանի տղամարդկանց ոչ միայն էրոտիկ հաճույք է խոստանում, այլև, գուցե, հուզական բռնկում։

Ընդ որում, հարաբերությունները կարող են երկարատև լինել, ժամանակով ստուգված, կնոջ նկատմամբ խորը, վստահելի զգացմունքներ կարթնանան առաջին անգամ։

Խեցգետին
Խեղգետինները կինեսթետիկ են, նրանց համար կարևոր են քնքշանքները, հպումները, զուգընկերոջ պատասխան արձագանքը։

Խեցգետինների համար ընդհանուր հորոսկոպն առանձնակի կրքեր չի խոստանում։

Խեցգետին կնոջ համար սեքսը ո՛չ ամուսնական պարտականության կատարում է, ո՛չ էլ հաճույքի ստացում, այլ զվարճալի խաղ։

Ցավոք, 2022 թվականի սեքսուալ հորոսկոպը կենդանակերպի այս նշանների համար նոր խոստումնալից հանդիպումներ գրեթե չի երաշխավորում։

Փոխարենը նրանց համար սեքս-գաջեթների և դերային խաղերի նոր աշխարհ կբացահայտվի, իսկ դրանց հետ նաև նոր էրոտիկ ապրումներ։

Սերն ու սեքսը Խեցգետին տղամարդկանց կյանքում կողք-կողքի են։ Դժվար է կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ հանդիպել, որը հարաբերություններ ունի առանց հուզական ֆոնի։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներին զգացմունքների ինքնաբուխ արտահայտում է խոստանում, այն էլ դրա համար չնախատեսված վայրերում։ Եվ եթե սկզբում դա ընկալվի որպես այժմեական արկածախնդրություն, ապա շուտով մեծ և հետաքրքիր քվեստի կվերածվի, որից նոր զգացողություններ կապրեն երկուսն էլ։

Առյուծ
Առյուծը գտնվում է Արևի հովանավորչության ներքո, իսկ դա նշանակում է, որ այս նշանի տակ ծնվածները մագնիսական ձգողականությամբ են օժտված։ Նրանք հմայիչ են, խարիզմատիկ, երկար են սեքսուալ առումով գրավիչ մնում։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպն Առյուծներին հակառակ սեռի կողմից մեծ հետաքրքրություն է խոստանում։

Շնորհակալություն պետք է հայտնել տարվա հովանավոր Սև ջրային Վագրին և կոկետ Վեներային։ Հենց նրանց հզոր էներգետիկ ուժն է այդպես ազդելու կենդանիների արքայի շրջապատի վրա։

Հավանաբար Առյուծները անցողիկ սիրավեպ կունենան, բայց որևէ լավ բանով դա չի ավարտվի։

Առյուծ կանայք առյուծ են նաև անկողնում։ Այս առումով իր գագաթնակետին Առյուծ կինը հասնում է 40 տարեկանին մոտ, և հետագա տասնամյակը, որպես կանոն, կատարյալ և նոր բացահայտումների փուլ է դառնում նրա ինտիմ կյանքի համար։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպն Առյուծ կանանց խորհուրդ է տալիս անկողնում նոր դերեր փորձել, որոնք թարմություն կհաղորդեն նրա և զուգընկերոջ հարաբերություններին։

Առյուծ տղամարդիկ, զուգընկերուհու հետ դեմ առ դեմ մնալով, կարող են առաջնության դափնին զիջել նրան` թույլ տալով կնոջը որոշել և իշխել։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպն Առյուծ տղամարդկանց միանգամից մի քանի վառ սեքսուալ արկած է խոստանում, եթե նրանք կարողանան մի փոքր զսպել իրենց «ես»–ը ծանոթության և մերձեցման սկզբնական շրջանում։

Կույս
Կույսերը չեն սիրում բարդացնել իրենց կյանքը։ Եթե նրանց դուր է եկել զուգընկերը, նրանք ուղիղ և բաց կհայտարարեն իրենց մտադրությունների մասին։ Չէ՞ որ սեքսը պարզապես սեքս է։ Զգացմունքները սկսում են խոսել այն ժամանակ, երբ զուգընկերն ավելի շատ է բացվում որպես անհատականություն։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը կենդանակերպի այս նշանի մարդկանց մի շարք նոր սեքս-բացահայտումներ է խոստանում այլ ազգությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններում, ինչը կարող է Կույսերի մոտ նաև սեր արթնացնել ճանապարհորդությունների հանդեպ։

Կույսի նշանի տակ ծնված կանայք միշտ գիտեն, թե ինչ են ուզում և միշտ անհրաժեշտ բառեր և համարձակություն կգտնեն, որպեսզի զուգընկերոջն այդ մասին այնպես ասեն, որ նա որպես խնդրանք չընկալի։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Կույսի կենդանակերպի տակ ծնված կանանց բուռն ծառայողական սիրավեպ է խոստանում, որը սառը աշունը ջերմությամբ կլցնի։

Բայց պետք է հիշել, որ ծառայողական սիրավեպը հաճախ լավ չի ավարտվում։

Կույսի կենդանակերպի տակ ծնված տղամարդկանց զուսպ արտաքինի հետևում բուռն խառնվածք է թաքնված։ Նրանք իրենց սեռական ներուժը կիրառում են կանանց հետ զանազան էքսպերիմենտներում։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Կույսի կենդանակերպի տակ ծնված տղամարդկանց ծանոթություն է խոստանում շատ զգայուն զուգընկերուհու հետ, որի հետ սեքսը բազմաթիվ ինքնաբուխ և անմոռաց հույզեր կնվիրի։

Կշեռք
Ինչպես և ցանկացած հավասարակշռող նշան, Կշեռքները իրենց մեջ հակառակ սեռի բազմաթիվ գծեր են կրում։ Այդ իսկ պատճառով Կշեռք տղամարդիկ, օրինակ, կարող են զգայուն և նուրբ լինել, այն դեպքում երբ Կշեռք կանայք ավելի բրուտալ են, կոպիտ և ոչ սենտիմենտալ։

Սակայն հենց այս ծայրահեղություններն են դեպի նրանց ձգում զուգընկերներին։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Կշեռքներին բազմաթիվ նոր էրոտիկ բացահայտումներ է խոստանում, բայց միայն այն դեպքում եթե նրանք որոշեն փոխել դեկորացիաններն ու որևէ նոր բան փորձեն։ Նոր զգեստներն ու դերային մոդելները կօգնեն այդ հարցում։

Կշեռք կանայք ինտիմ հարաբերությունները երբեք երկրորդ պլան չեն մղում։ Բավական է միայն նման կինը հայտնվի հասարակության մեջ, և նրանից այնպիսի էներգիա է ճառագում, որ բոլոր հայացքներն ուղղվում են նրա կողմ։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար նոր հաճույքներ է խոստանում, եթե միայն իրենք իրենց թույլ տան դրանք։

Կշեռք տղամարդիկ առաջին հայացքից կանանց վրա գուցե և տպավորություն չթողնեն։ Բայց իմացեք, որ այդ համեստ արտաքինի հետևում ամենայն հավանականությամբ շատ հմուտ և փորձառու սիրեկաներ են թաքնված։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Կշեռք տղամարդկանց տարատեսակ սիրախաղեր և սիրային արկածներ է խոստանում, եթե նրանք դադարեն «պաշտել» սեքսն ու իրենց զուգընկերուհիներին և մի փոքր նվազեցնեն իրենց սպասումները։

Կարիճ
Կարիճի հովանավորը Մարսն է` մարտնչող մոլորակ, որը սովոր է հաղթել կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև անկողնում։

Երբեմն էներգիայի պաշարը բավականացնում է նաև մի քանի զուգընկերների/զուգընկերուհիների համար։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը բացահայտումներ է խոստանում Կարիճներին այն հաճույքների շրջանակում, որոնց մասին նրանք նույնիսկ չէին էլ երազում։ Բայց չի բացառվում, որ ամեն ինչ փորձելով նա արդյունքում վերադառնա պահպանողական, հանգիստ հուն։

Կարիճ կանայք հնարամիտ են, չափավոր ցինիկ և սիրում են էքսպերիմենտներ անել։ Որքան էլ զուգընկերը սեքսի ոլորտում հմուտ լինի, կլինեն բաներ, որոնոցով Կարիճ կինը նրան կզարմացնի։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպում աստղերն ասում են Կարիճ կանանց, որ այն արգելքները, որոնք ավելի վաղ անհաղթահարելի էին թվում նրանց համար, իրականում գոյություն ունեն միայն նրանց գլխում։

Եվ կարծես թե ժամանակն է այդ արգելքներին ցտեսություն ասելու։

Կարիճ տղամարդիկ սեփական սեքսուալության վերաբերյալ արտաքին հավաստիացումների կարիք չունեն։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Կարիճներին նոր էքսպերիմենտներ է խոստանում, որոնք նրան նոր հաճույքներ կպատճառեն։

Աղեղնավոր
Ինչպես և բոլոր կրակի նշանները, Աղեղնավորները մշտապես «հրշեջների» կարիք ունեն, չէ՞ որ անկողնում նրանք կրակ են։ Միևնույն ժամանակ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բնական հետաքրքրասիրությամբ են օժտված։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը բոլոր սեռերի Աղեղնավորներին այնպիսի իրավիճակներ է խոստանում, որոնք նրանց կզարմացնեն։ Դրանցից հետո, գուցե, ստիպված լինեն, մտածել անկողնում իրենց պահվածքի կամ ընդհանրապես զուգընկերոջ ընտրության մասին։

Աղեղնավոր կանայք թեև Կրակի տարերքին են պատկանում, սակայն շատ երկրային են։ Նրանք գնահատում են անձնական տարածքը, ազատությունն ու պատրաստ չեն դա փոխարինել ամուսնությամբ։

Նրանք լավ են զգում իրենց ազատ հարաբերություններում։

Աղեղնավոր կինը կարող է գրավիչ լինել ինչպես երեկոյան զգեստով, այնպես էլ մաշված ջինսերով, նա գիտի, որ իր արտաքին տեսքը որևէ կերպ կապված չէ իր ուժեղ սեքսուալ կեցվածքի հետ։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպն Աղեղնավոր կանանց արկածախնդիր իրավիճակներ է խոստանում, որոնք սկզբում կարող են նրանց փակուղի գցել, սակայն հետագայում լավ բանի կվերածվեն։

Աղեղնավոր տղամարդիկ հիասքանչ ֆլիրտի վարպետ են։ Հայտնվելով Աղեղնավորի մագնիսական աուրայում` դժվար է չտրվել նրա գայթակղությանը։ Նա խելացի է, սեքսուալ և առատաձեռն հաճոյախոսություններ շռայլելու հարցում։

2022 թվականի հորոսկոպն Աղեղնավոր տղամարդկանց բազմաթիվ նոր հանդիպումներ է խոստանում, որոնք կարող են ազդել նրանց սեռական նախասիրությունների փոփոխման վրա։

Այծեղջյուր
Այծեղջյուրների սեքսուալ կյանքի փթթուն շրջանը 35-40 տարեկանն է, հենց այս տարիքում են նրանք վստահություն ձեռք բերում սեփական ուժերի, գրավչության նկատմամբ և վերջապես գիտակցում են սեռական հաճույքների ողջ հմայքը։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը պնդում է, որ սեքսով զբաղվելը կարող է մեծապես ազդել նրանց ստեղծագործական կամ կարիերայի էվոլյուցիայի վրա։ Այլ կերպ ասած` սեքսը կենսատու ուժ կհաղորդի, ինչը կխթանի մյուս բոլոր ոլորտները։

Այծեղջյուր կինը ատում է կենցաղն ու առօրյա հոգսերը, նա տոն–աղջիկ է։ Եվ անկողնում իր զուգընկերոջից «գույների նույնպիսի հրավառություն» է ակնկալում։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար շատ կարևոր է նաև զուգընկերոջ վերաբերմունքը` հոգատարությունը, նվերները, մշտական քնքշանքներն ու հպումները։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպն Այծեղջյուր կանանց հանդիպում կնվիրի մարտահրավեր-տղամարդու հետ, որը քնքշանքի և հմուտ մանիպուլյացիաների օգնությամբ կկարողանա ազդել մարմնի և հոգու նուրբ լարերին։

Այծեղջյուր տղամարդիկ գերպրակտիկ են և փողը սիրում են ոչ պակաս, քան սեքսը, այդ պատճառով այն կինը, որը նրան լիովին կբավարարի անկողնում, կարող է նրանցից ամուսնության առաջարկ ստանալ։

Այծեղջյուրը միշտ հետևում է իր ցանկություններին. բոլորի կողմից ցանկալի ճանաչված գեղեցկուհու և միայն իր կրքի առարկա հանդիսացող միջին գրավչություն ունեցող կնոջ միջև նա կընտրի վերջինին։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպն Այծեղջյուր տղամարդկանց խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Խոյ կանանց։ Կատարյալ համապատասխանությունը և չբացահայտված նոր մակարդակի բացահայտումը երաշխավորված են։

Ջրհոս
Ջրհոսներին անիմաստ է սեքս առաջարկել մեկ գիշերվա համար։

Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածը հարաբերությունների մեջ իրեն գերագնահատում է և անկեղծորեն համոզված է, որ ինքն ու իր ներուժը խիստ տարբերվում են մյուսներից։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Ջրհոսին և նրա զուգընկերոջը սեռական նոր ապրումներ է խոստանում, որոնք նրանք միասին կփնտրեն։

Ինքնաբուխ, անսանձ կիրքը Ջրհոս կնոջ համար չէ, նա դանդաղ է տաքանում: Դա կրկին կապված է զուգընկերոջ նկատմամբ ունեցած նրա վստահության հետ, բայց եթե սիրեկանին հաջողվի գտնել նրա էրոտիկ կետերը, Ջրհոսին չես կանգնեցնի։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Ջրհոսին հին զուգընկերոջ հետ համարձակ էքսպերիմենտ է խոստանում, ընդ որում` այդ փորձն ինքնաբուխ կլինի կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցչուհու համար։ Բայց նրան դա դուր կգա։

Ջրհոս տղամարդը կենդանակերպի մյուս նշանների տղամարդկանցից տարբերվում է նրանով, որ նա կարող է գրգռվել բոլորովին անսպասելի բաներից` կանանց գեղեցիկ կոճից, վեճերի ժամանակ նրա կրքոտությունից, թլոշությունից, նրանից, թե ինչպես է կինը շշուկով բանաստեղծություն կարդում։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Ջրհոսներին քնքշանքի նոր ձևերի և սիրային հաճույքների հանդեպ հետաքրքրության արթնացում է խոստանում։ Վագրի տարին նրանք կցանկանան խաղ և թեթևություն մտցնել իրենց հարաբերություններում, և զուգընկերուհիներն իրենց այդ հարցում կաջակցեն։

Ձկներ
Ձկների ուշադրությունը գրավելու համար բավարար չէ իմանալ միայն նրանց էրոգեն գոտիների մասին. կենդանակերպի այս նշան ներկայացուցիչների մոտ շատ բաներ ենթագիտակցական մակարդակում են։

Ձկների երևակայությունը նույնքան ուժեղ է, որքան ֆիզիկական մտերմությունը, այդ պատճառով նրանց համար շատ կարևոր է միջավայրը, շրջակա իրավիճակը, հոտերը, իր հասցեին ասված խոսքերը և հետո նոր միայն հպումները։ Ձկները գրգռվում են հոտերից և խոսքերից, որոնք խթանում են նրանց բուռն երևակայությունը։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Ձկներին իրենց գաղտնի ցանկությունների կատարում է խոստանում։

Կոպիտ սե՞քս եք ուզում։ Տիեզերքը կիրկանացնի ձեր ցանկությունը։ Ծրագրում եք ամառն անցկացնել սիրո և քնքշանքի մեջ, նման տղամարդ նույնպես կհայտնվի։ Կարևորը իրադարձությունները չշտապեցնելն է։

Ձկների նշանի տակ ծնված կանանց, ինչպես և ցանկացած խորամանկ գայթակղող կնոջ, հաճախ մեղադրում են հաշվենկատության մեջ։ Դա գալիս է նրանից, որ տվյալ նշանի ներկայացուցիչների ներքին մագնիսականության, հրապուրիչ լինելու ու սեքսուալության շնորհիվ տղամարդիկ անմիջապես ուշադրություն են դարձնում նրանց վրա։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը կենդանակերպի այս ներկայացուցիչ կանանց խորհդուր է տալիս ավելի շրջահայաց լինել այն իրավիճակներում, որոնք կարող են սիրային եռանկյունու վերածվել։ Որևէ լավ բանով դա սովորաբար չի ավարտվում։

Ձկան կենդանակերպի նշանի տակ ծնված տղամարդիկ չափազանց հակասական են։ Այսօր նրանք հավանում են անհասանելի գեղեցկուհիներին, որոնց նրանք կարող են գայթակղել մեկ հայացքով, վաղը նրանք պատրաստ են ամիսներ վատնել համեստ աղջկա ուշադրությանն արժանանալու համար։

2022 թվականի սեքսուալ հորոսկոպը Ձուկ տղամարդկանց համար սիրավեպ է խոստանում կամ հարաբերություններ ունեցող կամ ամուսնացած կնոջ հետ, դե կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներին միշտ դուր են եկել արգելված բաները։

Դա կարող է լավ ավարտ ունենալ, եթե կարողանաք պահել գաղտնիքը։ Հակառակ դեպքում հետևանքները կարող են կործանիչ լինել։