Երգչուհի Ռիհաննան սպասում է առաջնեկին (լուսանկարներ)

Աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան սպասում է իր առաջնեկին։ Տեղեկությունը հայտնում է People ամսագիրը։

Պապարացիները երգչուհուն բռնացրել են իր սիրելիի` հայտնի ռեփեր A$AP Rocky-ի հետ Նյու Յորքում զբոսնելիս։

Լուսանկարները, որոնք հրապարակել է ամսագիրը, երևում է երգչուհու «կլոր փորիկը», ինչը նա չի էլ փորձում թաքցնել։

Երգչուհու և ռեփերի մոտ սիրախաղի մասին հայտնի էր դարձել դեռ 2020 թվականի նոյեմբերին։