Նոր փեսացուն լքե՞լ է Վոլոչկովային

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային, ըստ երևույթին, լքել է նոր փեսացուն՝ Սերգեյ Կուզնեցովը։

Պարուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ձեռքերով ծածկել է դեմքը։
«Կեղծավորությունն ու դավաճանությունը մարդուն բնորոշ շատ տգեղ հատկություններ են»,- գրել է նա։

Նշենք, որ վերջերս Անաստասիան հերթական աղմկահարույց պատմության մեջ էր ընկել, երբ ինքնաթիռում նրան խնդրել էին դիմակ դնել։ Սերգեյը, որը նրա հետ ինքնաթիռում էր եղել, պաշտպանում էր պարուհուն։

Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին Սերգեյի հանցավոր անցյալի մասին։ Մասնավորապես դերասան Դմիտրի Սաֆրոնովը «Թող խոսեն» հեռուստաշոուի եթերում հայտարարեց, որ Անաստասիա Վոլոչկովայի նոր ընտրյալը հանցագործ է։

Սաֆրոնովն ասաց, որ մարդկանց է վարձել սեփական հետաքննությունն անցկացնելու համար։ Նրանք պարզել են, որ Սերգեյը 2001 թվականին դատապարտվել է ավազակային հարձակման համար, որի պատճառով փախել է Ուկրաինա, բայց, ըստ Սաֆրոնովի, Սերգեյն այնտեղ էլ է հետախուզման մեջ է։

Նման մեղադրանքներից հետո պարուհու փեսացուն անհետացել էր և փակել սոցցանցային էջերը։
Բայց որոշ ժամանակ անց նա նվերով և սպիտակ վարդերի փնջով վերադարձել էր Վոլոչկովայի մոտ։

Նշենք, որ Անաստասիան ուն Սերգեյը ծանոթացել են «Արի ամուսնանանք» հաղորդման տոնական ծրագրի նկարահանման ժամանակ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Анастасия Волочкова (@volochkova_art)