Ո՞ւմ է Կուրավլյովը կտակել ավելի քան 100 միլիոն ռուբլու ունեցվածքը

Թատրոնի և կինոյի դերասան Լեոնիդ Կուրավլյովն իր կտակը կազմել էր մահից տարիներ առաջ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը` հղում անելով դերասանի մտերիմ շրջապատին։

Պարբերականին հայտնի են դարձել փաստաթղթի մանրամասները։ Մասնավորապես Մոսկվայի կենտրոնում գտնվող հինգսենյականոց բնակարանը, ինչպես նաև Մոսկվայի մարզում գտնվող ամառանոցը (մոտ 10 միլիոն ռուբլի արժողությամբ) դերասանը որոշել է հավասարաչափ կիսել իր երեխաների միջև։

Նշվում է, որ նույն շենքում, որտեղ բնակվում էր Կուրավլյովը, նմանատիպ հինգսենյականոց բնակարանն արժե 82 միլիոն ռուբլի։ Բացի անշարժ գույքից, դերասանն ուներ նաև անձնական խնայողություններ, որոնք նույնպես հավասարաչափ կկիսվեն նրա 44-ամյա որդու՝ Վասիլիի, և 59-ամյա դստեր՝ Եկատերինայի միջև։

Հայտնի է, որ Վասիլին դասավանդում է համալսարանում, նա երեք զավակ ունի։ Եկատերինան հոգեթերապևտ է, երեխաներ չունի։

Ժողովրդական արտիստը մահացել է հունվարի 30-ին 85 տարեկան հասակում։ Վերջին օրերը նա անցկացրել էր Միլիոնշչիկովայի անվան հոսպիսում, ուր նրան ուղարկել էին բժիշկները կորոնավիրուսային հիվանդությունից հետո։