«Տղամարդիկ բավականին կանացի են դարձել». Շոն Փենը կիսվել է տղամարդկության վերաբերյալ իր հայացքներով

Դերասան Շոն Փենն ասել է, որ տղամարդիկ պետք է մնան «տղամարդ»՝ բառի ավանդական իմաստով։ The Independent-ին տված հարցազրույցի ժամանակ դերասանը կիսվել է «առնականության» մասին իր տեսակետներով։

«Տղամարդիկ, իմ կարծիքով, բավականին կանացի են դարձել: Ես գիտեմ շատ ուժեղ կանանց, որոնք տղամարդկությունը չեն ընկալում որպես ճնշման նշան»,- ասել է դերասանը։

«Կարծում եմ, որ կան վախկոտության գեներ, որոնք ստիպում են մարդկանց հրաժարվել ջինսերից և կիսաշրջազգեստներ հագնել»,- ավելացրել է Փենը: