ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է ArmLur.am լրատվականը։
«Մի քանի օր է արդեն՝ շտապ օգնությամբ տեղափոխվել եմ հիվանդանոց։ Հետքովիդային լուրջ խնդիրներ են առաջացել՝ սուր պանկրեատիտ ախտորոշմամբ, որի ցուցանիշը նորման 50 է, ինձ մոտ 2000 է։ Բավականին լուրջ և բարդ իրավիճակ է, սիրտս էլ է շատ վատ արձագանքում այդ ամենին։ Հիմա թթվածին ու կաթիլային են միացրել, դժվարությամբ եմ շնչում»,- լրատվականի հետ զրույցում պատմել է Զառա Արամյանը։