«Վամպիրի օրագրեր»-ի հեղինակները նոր ֆանտաստիկ սերիալ կստեղծեն

The Vampire Diaries սերիալի ստեղծողները՝ պրոդյուսերներ Ջուլի Պլեկը և Քևին Ուիլյամսոնը, վերամիավորվել են նոր գերբնական նախագիծ ստեղծելու համար, այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Պարբերականի տվյալներով՝ նրանք Peacock հարթակի համար մշակում են «Dead Day» սերիալը, որը հիմնված կլինի Ռայան Պարրոտի համանուն կոմիքսների վրա։

Սերիալը կպատմի նրանց մասին, ովքեր ողջերի աշխարհում չեն և վերադառնում են ավարտին հասցնելու ինչ-որ անավարտ գործ, որը ոչ միշտ է լավը: Այս տարօրինակ իրադարձությունների կենտրոնում լինելու է կերպարների որոշակի խումբ։

Սերիալի թողարկման ամսաթիվը և դերասանական կազմը դեռևս հայտնի չեն: