Օռնելա Մուտին Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն է հայտնել՝ ի պատիվ իր մայրիկի

Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին հայտնել է, որ կցանկանար Ռուսաստանի քաղաքացի դառնալ և ռուսական մշակույթն իր սեփականի մի մասն է համարում:

«Ինձ համար հաճելի կլիներ քաղաքացիություն ստանալ, քանի որ դա իմ մշակույթի մի մասն է, որը կապված է մորս հետ: Նա այս տարի է մահացել, և դա նվեր կլիներ նրա համար»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է դերասանուհին:

Վերջինս հավելել է, որ աստիճանաբար հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն բարդությունները կապված են իտալական օրենսդրության հետ:

Մուտին վաղուց ռուսերեն է սովորում, սակայն դեռևս ազատ չի տիրապետում լեզվին: «Ես լեզուն ինքնուրույն եմ սովորում: Քիչ-քիչ սովորել եմ կյուրեղագիրը և ինչ-որ բան հասկանում եմ, սակայն քերականությունը բարդ է, և միևնույնն է խառնում եմ տառերը: Ինձ փորձ է պետք, լավ կլիներ մի քաի մասով մեկնել Ռուսաստան»,- ասել է դերասանուհին:

Մուտին հիշեցրել է, որ իր տատիկը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, այնուհետև ամուսնու հետ մեկնել է Էստոնիա, որտեղ էլ խորհրդային ժամանակներում ծնվել է Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլիի (դերասանուհու իրական անունն է) մայրիկը:

Փետրվարի մեկին Մուտին առաջին անգամ վարելու է Սան Ռեմոյի իտալական էստրադային երգի հայտնի փառատոնի բացման արարողությունը: