Ադելի համերգի չեղարկումը կապված է երգչուհու անձնական կյանքում առկա խնդիրների հետ

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Ադելը չեղարկել է Լաս Վեգասի համերգը: Պարզվում է՝ իրական պատճառն այն է, որ երգչուհու և նրա ամուսնու՝ Ռիչ Փոլի ամուսնությունը բարդ շրջանում է գտնվում. այս մասին հայտնում է The New York Daily News-ը:

Ըստ աղբյուրի՝ երգչուհին համերգի փոխարեն մեկնել է Լոս Անջելես:

Ադելը նաև հայտարարել է, որ համերգը չի կայացել, քանի որ շոուն վատ էր կազմակերպված;

«Մենք ամեն ինչ փորձեցինք, որպեսզի ժամանակին պատրաստ լինենք և լավ ներկայանանք: Բայց մենք ամբողջովին տապալեցինք այն՝ առաքման հետաձգումների և կորոնավիրուսի պատճառով»,- ասել է երգչուհին:

Ավելի վաղ նաև խոսվում էր, որ համերգները չեղարկվել են Ադելի և շոու-դիզայներ Էսմերալդա Դևլինի տարաձայնությունների պատճառով։ Նա երգչուհու համաշխարհային շրջագայությունների վրա է աշխատել 2016 թվականից, սակայն վերջին համերգներին չի կարողացել գոհացնել արտիստին: