Բենեդիկտ Քամբերբեթչը կնկարահանվի նոր ֆիլմում

Ջասթին Կուրզելի նոր` «Առավոտ» ֆիլմում կնկարահանվեն այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Բենեդիկտ Քամբերբեթչը, Լորա Դերնը և Նոա Ժյուփը։ Ֆիլմի սցենարի հեղինակն է Սեմ Սթայները, իսկ պրոդյուսերները՝ Լիա Քլարկը և Ադամ Աքլունդը, այս մասին գրում է Deadline-ը:

Ֆիլմը պատմում է ոչ հեռավոր ապագայի մասին, որտեղ ամեն ինչ փոխվում է արհեստական արևի գյուտի շնորհիվ։ Բայց ինչ-որ պահի նման պայմաններում մեծացած սերունդը որոշում է ըմբոստանալ ու ամեն ինչ վերադարձնել բնականոն հունին։

Դերնը ստացել է «առանց երազանքների աշխարհի» կողմնակիցներից մեկի՝ Քեթիի դերը։ Իսկ Ժյուպը կմարմնավորի իր որդուն՝ Դենիին:

Նկարահանումների մեկնարկի ամսաթիվը, ինչպես նաև պրեմիերայի մոտավոր ժամկետները դեռևս չեն հաղորդվում։