Իլոն Մասկի նախկին ընկերուհին ցուցադրել է կրծքավանդակի նոր դաջվածքը

Կանադացի երգչուհի Գրայմսը (իսկական անունը՝ Քլեր Բուշե) իր մարմնին նոր «այլմոլորակային» դաջվածք է արել։ 33-ամյա նկարչուհին Instagram-ի Stories բաժնում ցուցադրել է կրծքավանդակի սպիտակ նախշի տեսքով նոր դաջվածքի լուսանկարը։

«Երկար դանդաղ ճամփորդություն դեպի ոչ երկրային մարմին՝ ամբողջությամբ ծածկված սպիտակ պիգմենտով»,- գրել է երգչուհին։

Ինչպես հայտնի է, Գրայմսը փորձում է ձեռք բերել «այլմոլորակայինի մարմին»։ Նա ձախ ձեռքին այլմոլորակայինի գլխի դաջվածք ունի, իսկ մատին Յուպիտեր մոլորակի ալքիմիական խորհրդանիշը:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկի հետ բաժանվելուց հետո Գրայմսը Լոս Անջելեսի փողոցներում հայտնվեց էլֆի կոստյումով և Կառլ Մարքսի կոմունիստական ​​կուսակցության մանիֆեստով։