Ամերիկյան ABC հեռուստաալիքի ղեկավարությունը դերասանուհի Վուփի Գոլդբերգին երկու շաբաթով հեռացրել է The View թոք շոուից, որի եթերում դերասանուհին ասել է, որ Հոլոքոստը որևէ ռասայի պատկանելու խնդիր չէ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես Վուփի Գոլդբերգին երկու շաբաթով հեռացնում եմ նրա սխալ և վիրավորական մեկնաբանությունների համար: Չնայած Վուփին ներողություն է խնդրել, ես խնդրեցի նրան ընդմիջել՝ խորհելու և իմանալու իր մեկնաբանությունների ազդեցության մասին», – ասել է ABC News-ի նախագահ Քիմ Գոդվինը:
Ավելի վաղ դերասանուհին ասել էր, որ Հոլոքոստը «սպիտակ ռասայի գերազանցության մասին չէ», այլ «մարդու հանդեպ մարդու անմարդկային վերաբերմունքի»։ Ի պատասխան՝ շատերը նրան մեղադրել են հակասեմականության և Հոլոքոստի ժխտման համար։ Ամերիկյան մեկ այլ շոուի եթերում Գոլդբերգը ներողություն է խնդրել Հոլոքոստի վերաբերյալ նման գնահատականի համար՝ նշելով, որ ոչ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել։