«Քայլող մեռյալներ»-ի դերասանին գտել են սպանված

Ամերիկացի դերասան Մոզես Ջեյ Մոսլիին մահացած են գտել սեփական մեքենայում հրազենային վնասվածքներից։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Նշվում է, որ 31-ամյա տղամարդու մեքենան գտնվել է Ջորջիա նահանգի Սթոքբրիջ քաղաքի Հադսոն կամրջի տարածքում։

Վերջին անգամ Մոսլին իր ընտանիքի հետ կապ է հաստատել հունվարի 23-ին: Չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, անհայտ կորածի մասին հաղորդում տալուց հետո նրա ավտոմեքենան հայտնաբերվել է։

Իրավապահ աղբյուրները հայտնել են, որ ներկայումս դիտարկում են ինքնասպանության վարկածը։ Կատարվում է հետաքննություն։

Մոզեսն առավել հայտնի է «Քայլող մեռյալներ»-ում զոմբի Մայքի դերով: Նա նաև նկարահանվել է «Քաղցած խաղեր», «Պահապան», «Հարավի թագուհի», «Ամերիկյան հոգի» ֆիլմերում: