Տրանսգենդեր դերասանուհի Թոմի Դորֆմանի ամուսինն ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով Փիթեր Զուրկուլենի կողմից Լոս Անջելեսի դատարանին տրամադրված փաստաթղթերը։
Զուրկուլենն ու Դորֆմանը ամուսնացած են եղել հինգ տարի և ճանաչում են միմյանց մոտ 17 տարի։
Մինչ սեռափոխությունը Դորֆմանը մարմնավորել է դեռահասների մասին «13 պատճառ՝ ինչու» սերիալում գլխավոր հերոսներից մեկին՝ Ռայան Շեյվերին։ Նա խաղացել է նաև «Անհագ», «Սիրով, Վիկտոր», «Ամերիկյան արքայադուստր» և «Կույս» նախագծերում։
2021 թվականի հուլիսին Թոմի Դորֆմանը հանդես եկավ որպես տրանսգենդեր կին՝ ասելով, որ ինքը մեկ տարի անցումային գործընթացի մեջ է և խնդրելով, որ իրեն դիմեն իգական սեռով: Բացի այդ, նա նշել է, որ ամուսնու հետ հարաբերություններն այժմ փոխվել են։ «Ես նրան շատ եմ սիրում, բայց որպես տրանսգենդեր կին, ես փնտրում եմ զուգընկեր, որը պարտադիր չէ, որ գեյ լինի: Մենք զրուցեցինք և որոշեցինք ընկերներ մնալ»,- ասել է դերասանուհին։