Ադելը հերքել է հարաբերություններում խնդիրներ ունենալու մասին լուրերը

Երգչուհի Ադելը Instagram-ում դիմել է երկրպագուներին. նա հայտարարել է առաջիկա ելույթի մասին և փոխանցել իր սիրելիի՝ Ռիչ Փոլի «սիրո շողերը»։

«Ողջույն, ես շատ ուրախ եմ, որ կրկին «հայտնվեցի», հաջորդ շաբաթ ելույթ կունենամ BRIT Awards-ում: Ես նաև նախատեսում եմ մասնակցել Գրեմմիին: Ես անհամբեր սպասում եմ դրան. Ի դեպ, Ռիչը սիրո շողեր է ուղարկում բոլորին»,- գրել է Ադելը։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս լրատվամիջոցները գրել էին, որ Ադելը չեղարկել է իր համերգը Լաս Վեգասում՝ գործակալ Ռիչ Փոլի հետ հարաբերություններում ունեցած խնդիրների պատճառով։ Երգչուհու շրջապատին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա ելույթին պատրաստվելու փոխարեն մեկնել է Լոս Անջելես՝ սիրելիի մոտ։ Ինքը՝ Ադելը, համերգի չեղարկումը պայմանավորում է կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով և ժամանակի սղությամբ։

Ադելն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ամուսնանալ։