Հարավկորեական «Մենք բոլորս մեռած ենք» սերիալը դարձել է Netflix-ի նոր առաջատարը

Netflix ծառայությունը գլխավորել է հարավկորեական «All of Us Are Dead» զոմբիների ապոկալիպսիսի մասին սերիալը. այս մասին գրում է Daily Mail-ը։

Նոր սերիալն ընդամենը մի քանի օրում հարթակում գրավել է առաջին տեղը։ Այն դիտումների քանակով առաջատար է ավելի քան 25 երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Ֆրանսիայում, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում։ ԱՄՆ-ում նախագիծը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Հարավկորեական սերիալում գլխավոր դերը կատարել է դերասանուհի Լի Յու Մինը, որը հայտնի է դարձել «The Squid Game»-ի շնորհիվ։

«All of Us Are Dead» սերիալի սյուժեն պատմում է Հեսան քաղաքի դպրոցներից մեկում «զոմբի վիրուսի» համաճարակի տարածման մասին։ Ուսանողները պետք է պայքարեն, որպեսզի չդառնան այդ հրեշներից: