Սոբչակի հետ սկանդալից հետո Շնուրովի էջն անհետացել է Instagram-ից

«Ленинград» խմբի լիդեր Սերգեյ Շնուրովի էջը Instagram-ից անհետացել է հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի հետ սկանդալից հետո։

Սոցցանցի էջում ասվում է, որ Շնուրովի էջը հասանելի չէ։

Նախօրեին Շնուրովն իր Instagram-ում հրապարակել էր Սանկտ Պետերբուրգում աղբահանության մասին տեսանյութեր, ինչպես նաև Քսենյա Սոբչակի մասին տեսանյութ։ Վերջինս պատասխանել է արտիստի վիրավորանքներին։

«Шмарафон» հոլովակը, Շնուրովի Instagram-ի էջի արգելափակման հետ միաժամանակ, անհետացել է «ВКонтакте» սոցիալական ցանցից։ Ինքը՝ Շնուրովը, չի մեկնաբանում տեսահոլավակի անհետացումը։