Ռիհաննան իր Instagram-ում առաջին անգամ խոսել է հղիության մասին

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ երգչուհի, դիզայներ Ռիհաննան և նրա սիրելին՝ ռեփեր A$AP Rocky-ն առաջին անգամ ծնողներ են դառնալու։ Զույգը գեղեցիկ, բայց բավականին հետաքրքիր ֆոտոշարք է արել Նյու Յորքում զբոսնելիս: Լուսանկարները հաշված րոպեների ընթացքում տարածվել են ողջ համացանցով ու դարձել բոլորի սիրելին:

Զույգը մինչ օրս չէր մեկնաբանել այս լուրը և ոչինչ չէր տեղադրել իրենց սոցիալական ցանցերում։
Բայց Ռիհաննան, կարծես թե, որոշել է կրկին ակտիվություն մտցնել nstagram-ում. ապագա մայրիկը նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր կլորացած փորիկը։

«Այսպես մեր բանդան մոտեցավ Աֆրոամերիկյան պատմության ամիսին»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от badgalriri (@badgalriri)