«Մեզ խաբել են». Ադելի երկրպագուները կրկին սկանդալ են բարձրացրել

Երգչուհի Ադելի երկրպագուները Instagram-յան նրա գրառման մեկնաբանություններում հիշեցրել են, որ Լաս Վեգասում չեղարկված համերգի համար գնված տոմսերի գումարը դեռ հետ չեն ստացել։

«Լաս Վեգասի համերգից նորություններ կա՞ն: Դեռ սպասում ենք մեր $1500-ներին», «Կարո՞ղ եք պարզապես հստակեցնել Վեգասում հանգստյան օրերին համերգի չեղարկման լուրը, որպեսզի մենք կարողանանք հետ ստանալ մեր գումարը», «Կարո՞ղ եք մեզ տեղեկացնել համերգի հետաձգված օրերի մասին, խնդրում եմ, տիկին», «Ուրախ եմ, որ դուք որոշեցիք չփչացնել շոուն՝ գումար ստանալու համար, այլ պարզապես շարունակեցիք խաբել մեզ՝ Վեգասի տոմսեր գնած երկրպագուներիս: Կարծես ամեն ինչ կարգին է»,- դժգոհել են երկրպագուները:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս լրատվամիջոցները գրել էին, որ Ադելը չեղարկել է իր համերգը Լաս Վեգասում՝ գործակալ Ռիչ Փոլի հետ հարաբերություններում ունեցած խնդիրների պատճառով։ Երգչուհու շրջապատին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա ելույթին պատրաստվելու փոխարեն մեկնել է Լոս Անջելես՝ սիրելիի մոտ։ Ինքը՝ Ադելը, համերգի չեղարկումը պայմանավորում է կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով և ժամանակի սղությամբ:

Ադելը հերքել էր հարաբերությունների հետ կապված խնդիրների մասին լուրերը: