Լոբոդան հանդիպում է ամուսնացած օլիգարխի հետ. ԶԼՄ

Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան թաքցնում է իր անձնական կյանքը, սակայն վերջերս տված հարցազրույցում ասել է, որ իր ընտրյալը շատ ազդեցիկ է և իրենից տարիքով շատ ավելի մեծ։ Kp.ru-ի փոխանցմամբ՝ խոսքը 50-ամյա Արթուր Գրանցի մասին է, ով Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում։

Աստղի և ձեռնարկատիրոջ սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին այս գարնանը այն բանից հետո, երբ երգչուհուն նկատել էին Կիպրոսում, որտեղ Գրանցը նշում էր տարեդարձը: Սակայն գործարարն ինքն էլ ավելի ուշ հայտարարեց, որ Լոբոդայի հետ կապ չունի։

Ինչպես հայտնի է, Գրանցն ունի Բելառուսի քաղաքացիություն, իսկ ազգությամբ հայ է։ Նա բիզնեսով զբաղվում է Ուկրաինայում 2006 թվականից, որտեղ հիմնել է BF Capital-ը, որն ունի իր մասնաճյուղերն ամբողջ աշխարհում, ներառյալ անշարժ գույքը և duty-free խանութների ցանցը Ուկրաինայի, Հայաստանի և Վրաստանի օդանավակայաններում:

Նշվում է, որ գործարարը վճարում է Սվետլանայի ցանկացած քմահաճույքի համար և հենց նա է նրան նվիրել շքեղ ադամանդե մատանի, ինչպես նաև շքեղ տոնակատարություն է կազմակերպել նրա 39-ամյակի կապակցությամբ ԱՄԷ-ում։

Ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է Լոբոդային մոտ կանգնած աղբյուրը, Գրանցը երկար տարիներ ամուսնացած է և երեխաներ ունի, սակայն այդ տեղեկությունը խնամքով թաքցվում է։

«Այժմ Արթուր Գրանցը Ուկրաինայում չէ: Նա ապրում է իսպանական Մարբելյա հանգստավայրում, որտեղ ունի վիլլա: Գրանցը չի ապրում Լոբոդայի հետ, նրանք միայն հանդիպում են: Եվ դեռ վաղ է խոսել «ոչ երկրային սիրո» մասին: Նա ամուսնացած է։ Թեև կնոջ հետ էլ չի ապրում։ Սակայն ընտանիքի հետ հարաբերությունները պահպանում է»,- ասել է աղբյուրը։