«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը Netflix-ի հետ համատեղ նկարահանել են իրենց 5 միլիոն ֆունտ արժողությամբ բնակարանը Մադրիդում՝ «Ես Ջորջինան եմ» վավերագրական սերիալի համար:
Պորտուգալացին իր ավտոտնակում ունի մի շարք մեքենաներ. նրա ապշեցուցիչ հավաքածուի արժեքը 17 մլն ֆունտ է:
Ֆիլմի հակիրճ հատվածները ցույց են տալիս մեքենաները, որոնք կայանված են ավտոտնակում։
Նշենք, որ առնվազն 2 միլիոն ֆունտ արժե միայն Bugatti Chiron-ը: Նրա Ferrari 599 GTO-ն գնահատվում է 500,000 ֆունտ, իսկ 750,000 ֆունտ արժե McLaren Senna-ն: