Starz ծառայության YouTube-ի ալիքում հրապարակվել է «Gaslit» մինի-սերիալի թիզերը՝ հոլիվուդյան հայտնի դերասաններ Ջուլիա Ռոբերթսի և Շոն Փենի մասնակցությամբ։ Նրանք խաղացել են գլխավոր դերերը։
Սերիալը պատմում է 1970-ականների սկզբին ԱՄՆ-ում տեղի ունեցած հայտնի Ուոթերգեյթի սկանդալի մասին, որի հետևանքով էլ եղել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականը։
Չնայած հայտնի սյուժեին, նախագծի ռեժիսոր Ռոբի Փիքերինգն ասել է, որ սերիալը «Ուոթերգեյթի պատմությունն է, որը նախկինում երբեք չի բարձրաձայնվել»: