Ռոտերդամի պատմական կամրջի մի մասն ապամոնտաժվելու է Ջեֆ Բեզոսի նոր զբոսանավի համար

Ռոտերդամի պատմական Կոնինգսհավեն կամրջի մի մասը ապամոնտաժվելու է հանուն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նոր՝ Y721 զբոսանավի, որը մի քանի տարի առաջ պատվիրել էր Oceanco-ից,  հայտնել է The Guardian-ը։

Նշվում է, որ 127 մետր բարձրությամբ առագաստանավային եռակայմ զբոսանավը չի կարողանա անցնել Դե Հեֆ անունով հայտնի կամրջի տակով։ Իրավիճակը կարգավորելու համար հոլանդական քաղաքի իշխանությունները 2022 թվականի ամռանը պայմանավորվել են ժամանակավորապես ապամոնտաժել կառույցի կենտրոնական մասը։

Բեզոսի զբոսանավի համար կամրջի կենտրոնական հատվածը ապամոնտաժելու իշխանությունների որոշումը բացասական արձագանք է առաջացրել քաղաքաբնակների մոտ, քանի որ 2017 թվականին հիմնանորոգումից հետո տեղական իշխանությունները խոստացել էին այլևս չապամոնտաժել կառույցը։

Կոնինգսհավենի կամուրջը կառուցվել է 1878 թվականին։ Այն համարվում է պետական պատմական հուշարձան և Ռոտերդամի խորհրդանիշներից մեկը։