Տեսահոլովակի պրեմիերա․ «Би-2»՝ «Я никому не верю»

Ռուսական «Би-2» խումբը թողարկել է «Я никому не верю» երգի տեսահոլովակը. այս մասին հաղորդվում է խմբի Instagram-ի էջում։ Տեսահոլովակը սյուրռեալիստական ​​է։

Տեսահոլովակի ռեժիսորն է Մաքս Շիշկինը։ Նա արդեն աշխատել է Би-2-ի հետ՝ տեսահոլովակներ է նկարահանել «Пекло», «Депрессия» և «Нам не нужен герой» երգերի համար։

Տեսահոլովակը թողարկվել է խմբի կիթառահարի ծննդյան օրը. նա դարձել է 52 տարեկան։

Ի դեպ, ռուսական ռոքի պատմության մեջ առաջին անգամ թողարկվել է այս երգի քավերների հավաքածուն։