«Կլոն» հեռուստասերիալի աստղը հիացրել է լողազգեստով լուսանկարներով

Բրազիլացի հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջովաննա Անտոնելին, ով հայտնի դարձավ «Կլոն» հեռուստասերիալում գլխավոր դերով, Instagram-ում գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել իր հանգստից։

Դատելով գրառումներից մեկում նշված աշխարհագրական դիրքից՝ աստղն իր հանգիստն անցկացրել է Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ֆերնանդո դե Նորոնյա հրաբխային արշիպելագում։

Նկարներում 45-ամյա Ջովաննան ի ցույց է դրել գեղեցիկ կազմվածքը՝ դրա ֆոնին ցուցադրելով էկզոտիկ բնությունը, յուրօրինակ ժայռերն, ինչպես նաև ռոմանտիկ մայրամուտը։

«Սկսում եմ հրաժեշտ տալ այս դրախտին, բայց իսկապես ուզում եմ հավերժ մնալ այստեղ»,- լուսանկարները մեկնաբանել է դերասանուհին։