Անի Երանյանն նշում է ծննդյան 31-ամյակը

Դերասանուհի Անի Երանյանն այսօր նշում է 31-ամյակը։ Դերասանուհին տևական ժամանակ է՝ գտնվում է Միացյալ Նահանգներում։

Անիի ընկերները նրան շնորհավորական խոսքեր են գրել և նշել, որ շատ են կարոտում։

«Էնքան բան կա քեզ պատմելու, էնքան օրեր կան իրար հետ դեռ ապրելու։ Երանյանս, կարոտս, ծնունդդ շնորհավոր»,- գրել է ռեժիսոր Ելենա Արշակյանը։

Նախկինում Անին միշտ մեծ խնջույք էր կազմակերպում իր օրվա առթիվ, վերջին տարիներին նախընտրում է անաղմուկ նշել տարեդարձը։