«Իմ կամքին հակառակ TikTok-ում հրապարակում է անում»․ Ուեսթը դժգոհել է դստեր պահվածքից

Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը Instagram-ում հրապարակավ դժգոհություն է հայտնել, որ իր և Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ 8-ամյա Նորթը, հակառակ իր կամքին հրապարակումներ է անում TikTok-ում։

Նա մի քանի անգամ մեղադրել է Քարդաշյանին, որ նա դստերն օգնում է տեսանյութ ձայնագրել TikTok-ի համար։

«Քանի որ սա իմ առաջին ամուսնալուծությունն է, ես պետք է իմանամ` ինչպես վարվել այն դեպքում, երբ դուստրս իմ կամքին հակառակ TikTok-ում հրապարակում է անում»,- գրել է նա:

Նշենք, որ մինչև ամուսնալուծությունը հեռուստաշոուներից մեկի ժամանակ Քիմը խոստովանել էր, որ Քանյեին դուր չի գալիս, երբ իրենց դուստրը օգտագործում է իր կոսմետիկան:

Զույգի ընտանիքում իսկական սկանդալ եղավ, երբ սուրբծննդյան երեկույթի ժամանակ Նորթը կարմիր շրթներկով հայտնվեց։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության գործընթացը սկսել են 2021 թվականին, սակայն այն դեռ ավարտված չէ։ Քարդաշյանը ամուսնալուծության համար դիմել էր փետրվարին։ Այս ընթացքում Քանյեն մի քանի անգամ Քիմին վերադարձնելու փորձեր է արել, անգամ հրապարակային ներողություն է խնդրել: