Ջորջինան Ռոնալդուի 37-ամյակի կապակցությամբ 200 000 դոլար արժողությամբ Cadillac Escalade է նվիրել (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսանցուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, ցույց է տվել՝ ինչ է նվիրել սիրելիին ծննդյան կապակցությամբ:

28-ամյա Ռոդրիգեսն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ինչպես է Ռոնալդուն արձագանքել ծննդյան 37-ամյակի նվերին։ Նա ֆուտբոլիստին նվիրել է 100 000 դոլար արժողությամբ Cadillac Escalade մեքենա:

«Շնորհավորում եմ իմ կյանքի սիրո ծննդյան 37-րդ տարեդարձը։ Սիրում ենք քեզ անսահման։ Լավագույն հայրը և կյանքի լավագույն ուղեկիցը, որ Աստված կարող էր մեզ տալ: Կռվող և արժանի այն բոլոր լավ բաներին, որ պատահում են քեզ հետ։ Դու կատարելություն ես և ոգեշնչում»,- տեսանյութին կից գրել է Ռոդրիգեսը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Georgina Rodríguez (@georginagio)