Հայտնի է Քարդաշյանների ռեալիթի շոուի պրեմիերայի օրը. համացանցում նոր թիզեր է հայտնվել

Քարդաշյանների ընտանիքի նոր շոուի պրեմիերան կկայանա Hulu սթրիմինգային հարթակում ապրիլի 14-ին։

Hulu-ն ներկայացրել է նաև Քրիս Ջեների, Քիմ Քարդաշյանի, Քլոե Քարդաշյանի, Քորթնի Քարդաշյանի, Քենդալ Ջենների և Քայլի Ջենների մասնակցությամբ նոր թիզերը։

People պորտալի փոխանցմամբ` պրեմիերայի օրը պաշտոնապես հայտարարվել է երկրորդ երեխայի ծնվելու մասին սոցցանցերում 24-ամյա Քայլիի հաղորդումից մեկ օր անց։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնի ընտանիքնի էկրան է վերադառնում նոր ռեալիթի շոուով, որը կկրի The Kardashians անվանումը։ Hulu սթրիմինգային հարթակն իր YouTube-յան ալիքում առաջին թիզերը հրապարակել էր մոտ մեկ ամիս առաջ։

Հիշեցնենք, որ անցած ամառ ավարտվեց Keeping Up With The Kardashians սերիալը, որը ցուցադրվել էր մոտ 14 տարի։