Լոնդոնում 41 թնդանոթային համազարկ է հնչել՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու գահակալման «պլատինե հոբելյանի» առթիվ (տեսանյութ)

Տոնական հրանոթային համազարկեր են հնչել Լոնդոնի կենտրոնում՝ նվիրված Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի գահակալման 70-ամյակին: Տվյալ արարողակարգը հեռարձակվել է առաջատար բրիտանական հեռուստաալիքներով:

Համազարկը հնչել է տեղի ժամանակով 12:00-ին (երևանյան 16:00): Միապետի «պլատինե հոբելյանը» նշվել է 41 համազարկով Գրին Փարկում՝ Բուքինգհեմյան պալատից ոչ հեռու, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավանդույթի համաձայն՝ թագավորական ողջույնը կազմված է 21 համազարկից, սակայն դրա՝ թագավորական այգիների տարածքում անցկացման դեպքում, ինչպիսին Գրին Փարկն է, համազարկի քանակը հասցվում է 41-ի:

Նշենք, որ այս տարվա ողջ ընթացքում տարատեսակ տոնական միջոցառումներ են նախատեսված, այդ թվում՝ ռեկորդային թվով մասնակիցներով՝ նշելու թագուհու 70-ամյա գահակալությունը, որը ևս լի է ռեկորդներով: