Աստղագուշակ փետրվարի 9-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք նախկինում անհնարին թվացող բանին հասնելու հնարավորություն կունենաք: Համառ կլինեք, խոչընդոտների առաջ չեք ընկրկի, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խանգարել ձեզ՝ հասնելու նպատակին: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. ձեզ կարող են մեղադրել համառության, ուրիշների հետաքրքրությունները հաշվի չառնելու մեջ: Բայց դուք ձեր ծրագրերից բոլոր դեպքերում չեք հրաժարվի, քննադատներին էլ հազիվ թե լսեք:

Նույնիսկ եթե գործեր սովորականից շատ ունենաք, դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Մասնագիտական առաջադրանքները լուծելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա, նույնիսկ ձեզ համար լրիվ նոր գործերում: Շատ Խոյերի պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած դուք երբեմն ստիպված եք լինելու հուզվել՝ օրը հաջող կդասավորվի ու կուրախացնի հաճելի անակնկալներով: Ճիշտ է, գործեր անսպասելի շատ կլինեն, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարցի մասին մտածել: Ինչ-որ բան աչքաթող չանելն այնքան էլ հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք:

Ամենահաճելի տպավորությունը կթողնեն նոր ծանոթությունները: Չի բացառվում՝ այսօր հաջողվի շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Հնարավոր է շատ արդյունավետ համագործակցության սկիզբ: Որոշ Ցուլերի նոր աշխատանք կառաջարկեն, հենց այն, ինչի մասին նշանի ներկայացուցիչները երազել են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կլինի աշխատանքի ու բիզնեսի մասին զրուցելու համար: Կարևոր չէ՝ քննարկելու եք ընթացիկ խնդիրները, թե հեռու ապագայի ծրագրերը. բոլոր դեպքերում դա օգտակար կլինի: Նոր համախոհներ ձեռք կբերեք, և դուք հաճելիորեն կզարմանաք, թե որքան պատասխանատու և լուրջ են նրանք վերաբերում ձեր ընդհանուր գործերին:

Կարող եք խոսել անձնական գործերի մասին, բայց հնարավոր է դժվարությամբ պահպանեք լավատեսական տրամադրությունը: Շատ Երկվորյակներ այսօր հակված կլինեն վատատեսության, որը սովորաբար բնորոշ չէ նշանի ներկայացուցիչներին: Մտածեք, թե ինչը կօգնի ձեզ ավելի դրական տրամադրվել: Այստեղ կարող է օգնել և՛ հին նախասիրությունը, և՛ լրիվ նոր ու հետաքրքիր զբաղմունքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հազիվ թե առանց խնդիրների անցնի, բայց կասկած չկա, որ դուք արագ լուծում կգտնեք: Այստեղ շատ կօգնի ինտուիցիան. նրա հուշումները անպայման հստակ ու օգտակար կլինեն: Խորհուրդների մասին նույնն ասել չի կարելի, չնայած՝ շրջապատողները դրանք ի սրտե կտան: Բոլոր դեպքերում լուրջ որոշումներն արժե ինքնուրույն ընդունել:

Օրը հրաշալի կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը. գումարը շուտով ինչ-որ կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանալու, որոշ գործեր պիտի հետաձգեք: Բայց դա հուզվելու պատճառ չպիտի դառնա, քանի որ դուք ամեն ինչից գլուխ կհանեք, թեկուզ՝ մի փոքր ուշ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նորանոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու հաճելի զրույցների ժամանակ կլինի: Դուք ոչ միայն պիտանի ինֆորմացիա կստանաք, այլև կլսեք այն բառերը, որոնց երկար եք սպասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շտապել պետք չէ: Օրվա առաջին կեսը ավելի հարմար է ծրագրման ու մտորումների, քան վճռական գործողությունների համար: Չի բացառվում նկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել, սովորական բաները նոր լույսի ներքո կտեսնեք: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. նրանց աջակցությամբ դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում կարելի է իրագործել նոր գաղափարները, անել այն, ինչ վաղուց եք մտածել: Դուք հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե այսօր հանճարեղ բացահայտում չանեք, ապա միայն այն պատճառով, որ ավելի հետաքրքիր մի բանով եք զբաղված լինելու: Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, լավ գաղափարներ կունենաք: Ամեն անգամ չարժե անհապաղ անցնել դրանց իրագործմանը: Խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք, նրանք կհուշեն՝ ինչպես է լավ վարվել:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, տարաձայնություններ չեն առաջանա, իսկ զրույցի համար հետաքրքիր թեմաներ անպայման կգտնվեն: Հնարավոր են անսպասելի նվերներ: Դուք շատ ուրախ կլինեք, քանի որ կստանաք հենց այն, ինչի մասին երազում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք լավ գաղափարներ կունենաք, բայց դրանք միանգամից իրագործել հազիվ թե ստացվի: Համբերությամբ զինվեք ու սպասեք նպաստավոր պահի, որը շուտով կգա: Հավանական են նոր ծանոթություններ: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Չի բացառվում ընկերության սկիզբը, որը շուտով շատ կարևոր կդառնա ձեզ համար:

Աշխատավայրում կարող են տարաձայնություններ ծագել. ղեկավարության ու գործընկերների հայացքներն ամեն անգամ ձերինի հետ չեն համընկնի: Սակայն կոնֆլիկտից կհաջողվի խուսափել, իսկ վեճերը չեն խանգարի ժամանակին լուծել բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է կարևոր հարցերը լուծելու համար: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել իրավիճակը, տեսնել բոլոր հնարավորությունները, որոնք օրը կբացի: Կկարողանաք ուղղել հին սխալները, ընդ որում՝ ոչ միայն ձեր սեփականը: Դուք շատ ուշադիր կինեք, ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ եթե ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել:

Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Դուք կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով ու նախկինում ձեզ հետ անհամաձայն մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելով: Չի բացառվում՝ անսպասելի ընդհանուր լեզու գտնեք հին մրցակիցների հետ ու նույնիսկ ընկերանաք նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր դուք շատ բան կհասցնեք անել: Կհաջողվի արագ գլուխ հանել և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները չեն վախեցնի ձեզ, դուք արագ կգտնեք դրանք լուծելու ձևը: Շատ Այծեղջյուրների մասնագիտական գործունեության հետ կապված կարևոր զրույցներ են սպասվում: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, բայց դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, ցանկացած տարաձայնության վերջ տալու ձևը: Երեկոյան վեճերն անցյալում կմնան, փոխարենը ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի կլինի գործնական բանակցությունների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Եթե նախկինում տարաձայնություններ են առաջ եկել, ապա թեմային վերադառնալու ճիշտ ժամանակն է. այսօր դուք կկարողանաք բոլորին դուր եկող որոշումներ ընդունել: Հավանական են շահավետ գործարքներ: Որոշ Ջրհոսներ եկամուտները մեծացնելու անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեն:

Դուք կփորձեք ժամանակը զուր չվատնել, կհասցնեք ծրագրածից շատ բան անել: Օրվա երկրորդ կեսին լավ հանգստանալու, հաճելի ընկերախմբում ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը բավական անհանգիստ կլինի, և ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Աշխատեք չբարկանալ այն մարդկանց վրա, որոնք միանգամից ճիշտ չեն հասկանում ձեզ, նորից ու նորից նույն հարցերն են տալիս: Այո, երկար բացատրությունների կարիք կլինի, բայց ի վերջո դուք անպայման ընդհանուր լեզու կգտնեք, ամեն ինչի մասին կպայմանավորվեք:

Հավանական են խոշոր գնումներ: Ամենայն հավանականությամբ, դրանք հաջող կլինեն, նույնիսկ եթե երկար չմտածեք, թե ինչ եք գնելու: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար. նրանք կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: