Ռոբերտ Փեթինսոնը պատմել է «Բեթմեն»-ի նկարահանումների մասին

«Մթնշաղ» ֆիլմի աստղ Ռոբերտ Փեթինսոնը խոստովանել է, որ ինքը «հազիվ է գիտակցել, թե ինչ է կատարվում» և Մեթ Ռիվզի «Բեթմենի» նկարահանման հրապարակում իրեն միայնակ է զգացել. հայտնում է Daily Mail-ը։

Դերասանի խոսքով՝ Ռիվզն ամեն ինչ արել է կոմիքսների հերոսին 70-ականների նուար դետեկտիվ պատմության կերպարի վերածելու համար։ Փեթինսոնը հայտարարել է, որ պետք է շատ ջանք գործադրի, և որ այս դերն իր համար ամենադժվարն էր։ Այսպիսով, նա ասել է, որ նկարահանումներն հիմնականում տեղի են ունեցել գիշերային ժամերին և այն պատճառով, որ իրեն թույլ չեն տվել կոստյումով դուրս գալ ստուդիայից, ինքը «գրեթե չի իմացել, թե ինչ է կատարվում դրսում»։

Ֆիլմի նկարահանումները բազմիցս դադարեցվել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով, և Փեթինսոնն ընդգծել է, որ, չնայած ամեն ինչին, ուրախ է վերադառնալ Բրյուս Ուեյնի դերին։

Նոր Բեթմենը DC Comics-ի սիրելի կերպարի վերջին վերագործարկումն է: Ֆիլմում ցուցադրվելու է Գոթեմի պաշտպանը իր հերոսական կարիերայի սկզբում։ Պատմության մեջ նա ստիպված կլինի դիմակայել մի շարք չարագործների դեմ:

«Բեթմենի» համաշխարհային պրեմիերան կկայանա մարտի 4-ին։