Մահացել է դերասան Ռուբեն Կարապետյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Նա 74 տարեկան էր: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը։

Ռուբեն Կարապետյանը կեսդարյա թատերական գործունեություն է ծավալել՝ խաղալով հարազատ թատրոնի բազմաթիվ ներկայացումներում, դերեր է կերտել նաեւ ֆիլմերում: