Ջեյ Լոն, Բեն Աֆլեքն ու Մալուման՝ «Ամուսնացիր ինձ հետ» կինոնկարի հատուկ ցուցադրությանը (լուսանկարներ)

Հայտնի երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ընկերոջ՝ դերասան Բեն Աֆլեքի հետ ներկա է եղել իր մասնակցությամբ ամենաթարմ ֆիլմի հատուկ ցուցադրությանը: Խոսքն «Ամուսնացիր ինձ հետ» (Marry Me) կինոնկարի մասին է, գրում է Daily Mail-ը:

Ցուցադրությունը կայացել է Լոս Անջելեսում: 52-ամյա Լոպեսը ներկայացել է ճերմակ մինի զգեստով և բարձրակրունկներով: Նա և 49-ամյա Աֆլեքը երջանիկ տեսք են ունեցել կարմիր գորգին:

Ֆիլմում Լոպեսի խաղընկերը հայտնի երգիչ Մալուման է, որը ևս ներկա է եղել միջոցառմանը: